Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ օրերս Լեռնահայաստանի 100-ամյակը արժանվույն կտոնվի Տաթևում։ Ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր հիշողությունը, Սյունիքի հանդեպ սերը, Նժդեհի պաշտամունքը. այն մեր արյան մեջ է: Այս մասին ասվում է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Լեռնահայաստանի 100-ամյակի առթիվ հղված ուղերձում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատի՛վ սյունեցիներ, շնորհավորում եմ բոլորիս Լեռնահայաստանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ 1921 թվականին` ապրիլի 27-ին, Տաթևի վանքում համազանգեզուրյան 2-րդ համագումարը հռչակեց «Լեռնահայաստան» պետությունը` սպարապետ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ։ Լեռնահայաստանը` որպես պետություն, ունեցավ կարճ կյանք, բայց պատմական մեծ նշանակություն հայ ժողովրդի ու Հայաստանի հետագա գոյության համար։
Այսօր Լեռնահայաստանը մեզ համար պատմական ու գաղափարական հայրենիք է, պաշտամունք, որի շուրջ պետք է համախմբվենք, առանցք, որին պետք է հենվենք, ուղի, որով պիտի ընթանանք։ Յուրաքանչյուր հայի պարտքն է` իմանալ Լեռնահայաստանի պատմությունը, Զանգեզուրի գոյամարտը,սպարապետ Գարեգին նժդեհի ուսմունքն ու պատգամները։ Պառակտիչ է նա, ով նսեմացնում է Նժդեհի փառքը կամ զատում նրա ուսմունքը գործից։ Սյունեցիներիս պարտքն է` համախմբվել և շարունակել նժդեհյան պայքարը, քանի դեռ մեր սրբազան հողում վխտում են արտաքին և ներքին թշնամիները։
Խոնարհվում ենք Զանգեզուրյան գոյամարտի բոլոր հերոսների հիշատակի առջև։
Ուզում եմ տեղեկացնել, որ Սյունիքի համայնքներն իրենց համայնքապետերի գլխավորությամբ պատրաստվում էին ապրիլի 27-ը մեծ շուքով տոնել Տաթևում, սակայն հայտնի հանգամանքները դավադրաբար խոչընդոտեցին նախաձեռնությունն իրականացնել Լեռնահայաստանի հռչակման օրը։ Սակայն մոտ օրերս Լեռնահայաստանի 100-ամյակը արժանվույն կտոնվի Տաթևում։ Ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր հիշողությունը, Սյունիքի հանդեպ սերը, Նժդեհի պաշտամունքը. այն մեր արյան մեջ է։
Հանուն Սյունիքի` նժդեհաբար»: