|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տված խոստումները։ Փաշինյանը արդեն իսկ հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է քաղաքացիներին պատմել, թե մինչ այդ ի՞նչ բանակցային փաթեթներ էին առկա։ Լրատվամիջոցները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից նախորդիվ բանակցային փաթեթները, այդ պահանջին միանում է նաև «Հանրապետական» կուսակցության ֆրակցիան ևս մեկ անգամ պահանջելով հրապարակել բանակցային փաթեթները։ Սիրելի քաղաքացիներ, պատրաստ եղեք Փաշինյանի ավանդական մանիպուլացիաներին»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում