կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-11 16:16
Հասարակություն

Գյումրիի տներից մեկում մահացած հայտնաբերված մայրն ու տղան նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվել

Գյումրիի տներից մեկում մահացած հայտնաբերված մայրն ու տղան նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվել

Գյումրիի տներից մեկում երկու օր առաջ մահացած վիճակում հայտնաբերված մայրն ու որդին նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվել։ Այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

«Բնակարանը գազաֆիկացված չի եղել, ինքնաշեն գազօջախ են սարքել, ռետինե խողովակի տարածությունը չի պահպանվել, գազի արտահոսք է եղել, մահացել են տան երկու բնակիչները։ Մահացած տղամարդը 47 տարեկան էր, իսկ նրա խորթ մայրը՝ 86։ Մեկուկես տարի առաջ էին տեղահանվել Արցախից»,– ասաց Վարդան Թադեւոսյանը։

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 279–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 9–ին, 23:20-ի սահմանում, ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին։ Փրկարարները, բացելով տան դուռը, հայտնաբերել  են 2 դի: