Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դվին հյուրանոցի մոտ ոստիկանական զորքը փորձեց կասեցնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ երթը՝ փակելով ճանապարհը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Քեզ մի րոպե ժամանակ ունես, բա՛ց ճանապարհը»,-ոստիկանների ղեկավարի վրա գոռաց Իշխան Սաղաթելյանը, ապա ցուցարարները հրելով առաջ մղեցին երթը։
Ոստիկաններն սկսեցին փախչել այս ու այն կողմ։ Երթի մասնակիցները, ոստիկանական շարքերին թիկունքից հրելով, քշեցին ու բացեցին ճանապարհը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթեր մեկնարկեցին չորս ուղղություններով։ Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։
Մանրամասն՝ տեսանյութում․