|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում մայիսի 14-ին տեղի կունենա Ռիզե-Արդվին օդանավակայանի երկրորդ թռիչքուղու բացումը։ Բացման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Օդանավակայանում առաջին վայրէջքները կիրականացնեն Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների ինքնաթիռները։ Բացման արարողությունից հետո Էրդողանը ընթրիք է կազմակերպելու՝ ի պատիվ Ալիեւի եւ մյուս հյուրերի։
Նախատեսվում է, որ Ռիզե-Արդվին օդանավակայանը տարեկան կսպասարկի մոտ 3 մլն ուղեւորի։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ալիևը հայտնել էր Էրդողանի` Բաքու նախապատրաստվող այցի մասին: