կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 11:13
Քաղաքական

Ամերիկյան համալսարանը ակցիա կիրականացնի` հաջակցություն Արցախի և Հայաստանի

Ամերիկյան համալսարանը ակցիա կիրականացնի` հաջակցություն Արցախի և Հայաստանի

Վերջին շրջանում երկրում տեղի ունեցած սոցիալական և քաղաքական իրադարձություններից հետո, մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որպեսզի մեր ուսանողների ձայնը լսելի դառնա: Մենք կազմակերպում ենք անկախ ուսանողական ակցիա` Արցախը փրկելու և Հայաստանի ավտանգությունը ապահովելու կոչով։ Այսպիսի հայտարարություն է տարածել Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ ուսումը դեռևս շարունակող ուսանողների ֆեյսբուքյան խումբը:

«Բողոքի բազմաթիվ ակցիաների կողքին մենք ցանկանում ենք երաշխավորել, որ մեր ակցիան մնալու է չեզոք քաղաքական սպեկտրում և լինելու է ամբողջապես անկախ: Մեր ուղերձն է` պահել Արցախը հայկական և թույլ չտալ, որ դառնա Ադրբեջանի մաս:

Սա խաղաղ ուսանողական հավաք է` հաջակցություն մեր հայրենիքի: Մենք հավաքվելու ենք գլխավոր մասնաշենքի դիմաց երեքշաբթի` ժամը 13:15-ին, այնտեղ կլինենք 15 րոպե Արցախի և Հայաստանի ցուցանակներով: Մենք հատուկ այն կազմակերպել ենք ընդմիջման ընթացքում, որպեսզի չխանգարենք դասերին:

Մենք ակնկալում ենք ձեր մասնակցությունը, քանի որ ամեն մի փոքր ներդրում օգնում է տարածել գաղափարը: Մենք համարում ենք, որ մեր կարճ ակցիան կարող է դառնալ հենակետ ավելի լայն ուսանողական շարժման համար Հայաստանի բոլոր համալսարաններում: Մենք ենք փոփոխություններ իրականացնողը այս աշխարհում, և մեր գործողություններից է կախված մեր երկրի ապագա զարգացումը:

Միացեք մեր ակցիային՝ հանուն անկախ Արցախի, երեքշաբթի` ժամը 13:15-ին գլխավոր մուտքի դիմաց: Այնտեղ կբաժանենք թեմատիկ պաստառներ ու դրոշներ: Կարող եք բերել նաև ձերը:

Հարգանքներով,՝ կազմակերպող խումբ», - նշված է հայտարարության մեջ:

Նյութը` Yerkir.am