Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է բաց թողնի մայիսի 29-ին կայանալիք` Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը «Չելսի»-ի հետ, որը կայանալու է Բաքվում: Եթե Հայաստանի ազգային հավաքականի ավագը չմեկնի Բաքու, ապա «Արսենալ»-ի երկրպագուները բողոքի ակցիա կիրականացնեն՝ հաջակցություն Հենրիխ Մխիթարյանի։
«Եթե, քաղաքական դրդապատճառներով, «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի մեկնի Բաքու, պետք է Մխիթարյանի դիմակներ ստեղծել և դրանք բաժանել «Արսենալի» 6.000 երկրպագուներին, որոնք ներկա կլինեն մարզադաշտում: Հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին բոլորս պետք է պարզենք դիմակները», - նշված է երկրպագուների «CanonCrested» խմբի տարածած թվիթերյան հաղորդագրությունում: