|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իրավունք» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վրա իշխանության կողմից մեծ ճնշում է գործադրվում` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հանցագործության մասին հաղորդում տալուց հետո:
Հիշեցնենք, որ զոհվածների ծնողներն ու հարազատները պահանջում են Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել վերոնշյալ քրգործով:
Այսպիսով, ըստ քաղաքական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իրավաբան Լիլիթ Մանասերյանի, իշխանությունը հիշել է մի կարճված առեւանգման քրեական գործի մասին, որում ներգրավված կասկածյալները հանդիսանում են Արթուր Դավթյանի հարազատ հորեղբոր տղաները:
– Քրեական գործն իբրեւ տուժողի բողոքի հիման վրա կրկին վերաբացվել է, եւ կատարվում է քննություն: Առաջիկա օրերին սպասվում է, որ ականատես կլինենք հերթական շոուին, որի ի սկզբանե գլխավոր նպատակը գլխավոր դատախազին «զսպելն» է` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հաղորդում տալու մասին իրենց ցանկալի ելք ունենալու համար: Մնում է հուսալ, որ Արթուր Դավթյանը կղեկավարվի միայն օրենքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում