Գերասիմ Վարդանյանը դաշնակցական այն տղաներից է, ով պատերազմի ժամանակ պատերազմի դաշտում էր, քաղաքական դաշտում ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի աներձագին էր դաստիարակում, իսկ հիմա էլ համազգային ազատագրական պայքարի առաջնագծում է։
Գերասիմի, կամ ինչպես նրա ընկերներն են կրճատ ասում՝ Գերասի հետ զրուցելիս միշտ քեզ ավելի ուժեղ ես զգում, քանի որ նրա համար փակ դռներ չկան։ Մեր ընդհանուր ընկեր Վահեի հետ զրուցելիս մեկ-մեկ Գերասին համեմատում ենք Կուբայի հեղափոխության խորհրդանիշ Չե Գևարայի հետ՝ կատակով նրան անվանելով Չե Գերաս։
Այսօր մեր Գերասին ուզում են կալանավորել անհիմն մեղադրանքով։ Իրականում Նիկոլ Փաշինյանը չի մարսում ազգային տղերքի գոյությունը, մանավանդ որ Գերասը հենց Տիգրանաշենից ոտքով հասավ Երևան՝ ի նշան այդ հատվածը հայկական պահելու հաստատակամության։
Չփորձեք ձեռք տալ մեր տղերքին, չեք մարսի։ Մեր Չե Գերասի կերպարը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի մայրամուտն է բերելու։
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, մեդիափորձագետ