կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-03 13:12
Քաղաքական

Նիկոլի ռեժիմի մասին ամեն ինչ պարզ է՝ ստախոս են, գանձագող, մաքսանենգ, քֆուրով օծուն ու ծեծկռտուքով. Ա. Ենոքսյան

Նիկոլի ռեժիմի մասին ամեն ինչ պարզ է՝ ստախոս են, գանձագող, մաքսանենգ, քֆուրով օծուն ու ծեծկռտուքով. Ա. Ենոքսյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պետք է դադարել Նիկոլին քննադատելը։ Նիկոլը արդեն հետաքրքրիր չէ։ Նիկոլի ռեժիմի մասին ամեն ինչ պարզ է՝ ստախոս են, գանձագող, մաքսանենգ, քֆուրով օծուն ու ծեծկռտուքով։

Քննադատության թիրախն այժմ պետք է տեղափոխել ընդդիմության վրա, արդեն նրանք են պատասխանատու իրավիճակի համար։ Եթե վերջը այլ ելք չունենալով Նիկոլն ասեց, թե այո, փուլային ենք բանակցել, եւ շատ շուտով էլ սկսելու ենք տարածքները տալ, ի՞նչ է անելու ընդդիմությունը՝ ջղային ելույթնե՞ր է ունենալու հեռուստատեսությամբ։ Եթե ադրբեջանցիներով համատեղ բնակության վայրեր ստեղծվեցին, ի՞նչ է անելու ընդդիմությունը, ասելու է, թե՝ բա տեսաք, ռուսական մամուլում վատ-վատ բաներ են գրում Նիկոլի մասին։

Նիկոլը չի կարողանում բանակցել Ղարաբաղը, բայց ըստ էության, նա է երկրի ղեկավարը, նա ունի պատասխանատվություն, բայց չի ուզում կրել այդ պատասխանատվությունը։ Իսկ ի՞նչ պատասխանատվություն ունի ընդդիմությունը, ի՞նչով են տեր կանգնելու մեր կողմից ազատագրված Ղարաբաղին ու թափած արյանը՝ ջղային ելույթներով ու կրակոտ հոդվածներո՞վ։

Հարգելի ընդդիմություն, բավական է, տեր կանգնեք երկրին։ Քարոզչությունը երկրորդական ճակատ է, միեւնույնն է, Նիկոլի քարոզիչները այս ընդդիմության հաղթանակից հետո դառնալու են ձեր քարոզիչները եւ կրկնելու են նույն ռեֆրենը՝ բա Նիկոլի վախտ խի չէիր խոսում»։