Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մեր հայրենիքն ազատագրելու ենք թուրքահպատակ ոհմակից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը «Դիմադրություն» շարժման այլ մասնակիցների հետ Երևանի պետական մանկավարժական համալսարանում խաղաղ իրազեկման ակցիայի ժամանակ։
«Ամբողջովին խաղաղ իրազեկման ակցիա էր, որևէ կարգ չենք խախտել։ Ոստիկանները պահանջում էին, որ մենք հորդորենք քաղաքացիներին լքել տարածքը, իսկ մեզ ցանկանում էին բերման ենթարկել, բայց քանի որ մեր քաղաքացիները մինչև վերջին վայրկյանը զիջման չգնացին, մեզ ստիպված ազատ արձակեցին ոստիկանները»,-ասաց Տարոն Ղազարյանը։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով մարդիկ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ, չի բացառվում՝ օլիգարխների թիկնազորի անդամներ:
Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։
Մանրամասն՝ տեսանյութում․