|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ Հրանտ Պատրիկյանի «Արյան կանչով» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակը նշեց, որ ոչ ոք մեր փոխարեն մեր տունը չի կառուցելու, երկիրը չի ծաղկեցնելու: Խոսքն ուղղելով Արցախյան ազատամարտի հերոսներին` նա հայտարարեց. «Այդ դուք էիք, որ ձեր օրինակով ստիպեցիք գալիք սերնդին նմանվել ձեզ, կրկնել այն սխրանքները, որ դուք ցուցաբերեցիք Արցախյան գոյամարտում: Դուք եղաք այն ոգեշնչողը, ով ինձ ուժ ու եռանդ տվեց` գրելու «Արյան կանչով» փաստագեղարվեստական այս գիրքը: Շնորհակալություն բոլորիդ»:
Շնորհավորական խոսքով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Պետիկ Մինասյանը, գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը և այլք:
Հրանտ Պատրիկյանը պարգևատրեց պատվոգրով, իսկ գրքի հերոսներին նվիրվեց գրքի մեկական օրինակ:
Yerkir.am-ի հետ զրույցում գրքի հեղինակը հայտնեց, որ գիրքը գրվել է շուրջ 7 տարի: «ԵՊՄՀ շրջանավարտների, ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների` Արցախյան գոյամարտին մասնակցության մասին է, պարունակում է հերոսների անցած ուղու մասին տեղեկություններ` սկսած նրանց ծագումնաբանությունից, բուհում ստացած ռազմահայրենասիրական գիտելիքների և ընտանիքից գենետիկորեն ժառանգած այն որակների մասին, որոնք քչերն ունեն: Ես ուզեցա սրանով սփոփել զոհվածների հարազատներին, ողջերի հիշողությունը թարմացնել և օգնել Արցախյան պատերազմի հարցի լուծմանը»,- ասաց նա:

