Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բավական է մի քիչ կազմակերպվածություն, մի քիչ ճիգ, բավական է առաջին օրինակ և հեղեղի նման այդ նոր ազատամարտիկները ասպարեզ են դուրս գալու և մենք ազատագրելու ենք Արցախը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
«Բայց քանի դեռ չենք արել՝ այդ ամոթը ամենս էլ ապրում ենք։ Ով որ չի ապրում՝ անամոթ է»,-ասաց նա։
Հրանտ Մարգարյանն ասաց՝ մենք էլ ենք զղջում, ամաչում, որ մեր ընկերներն ընկան Ղարաբաղի համար, կռվեցին, իրենց կյանքը տվեցին, բայց դեռ չենք կարողանում իրենց գործը շարունակել։
«Պետք է կարողանանք շարունակել․ դա մեր պարտքն է։ Թշնամին ինչքան էլ ուզում է թվացյալ հզորություն ունենա՝ ամենամեծ հզորությունը կամքն է, հավատքն է, որ այդ կռվող տղերքը ունեին, և ես հավատում եմ, որ մեր ժողովրդի մեջ շատ-շատերը կան, որ այդ կամքը, վճռականությունն ունեն»,-ասաց Հրանտ Մարգարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․