կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 13:40
Հասարակություն

Ի՞նչ է կատարվում ԵՊՄՀ մշակույթի ֆակուլտետում

Ի՞նչ է կատարվում ԵՊՄՀ մշակույթի ֆակուլտետում

ԵՊՄՀ մշակույթի ֆակուլտետում գերմաներենի դասախոսներից մեկը` տիկին Կարապետյանը, աշակերտներին սպառնալիքի միջոցով գիրք է վաճառում, yerkir.am-ի թղթակցին ահազանգեց համալսարանի ուսանողներից մեկը` մեջբերելով դասախոսի խոսքը. «Եթե չառնեք` չմոռանաք, որ տարեվերջին ինձ քննություն եք հանձնելու»:

 

Ուսանողները որոշեցին այս անգամ էլ չբոյկոտել և գիրքը գնել. մտածում էին` այսքանով ամեն ինչ կվերջանա: Բայց, արի ու տես, որ սխալվեցին: Գիրքը ուսանողների մի մասը գնեց, իսկ մյուսներն էլ դեռ չէին հասցրել, երբ նրանց առջեւ դասախոսը նոր պահանջ դրեց. «1000 դրամ գումար հավաքեք, որ միջոցառման համար մագնիտաֆոն գնեմ»:

 

Ուսանողների հավաստմամբ` տիկին Կարապետյանը իրենցից  գումար է պահանջել նաեւ փոխդեկանին ծննդյան առթիվ նվեր գնելու համար:

 

Ցանկանալով  փոխել իրավիճակը ֆակուլտետում` ուսանողները զանգահարել են կրթության և գիտության նախարարություն,  ներկայացրել  ԵՊՄՀ-ում տիրող վիճակը: Սակայն նախարարությունում նրանց լուրջ չեն ընդունել, քանի որ ուսանողները անանուն են հանդես եկել: 

 

Ուսանողները պահանջում են, որ իրենց իրավունքները չոտնահարվեն: