Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաճելի էր լսել, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ խոսել Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին։ Այս մասին գրում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Սա, միանշանակ, նախադեպային լուծում էր գոյաբանական սպառնալիքի տակ ապրող և իր ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների համար, որոնց մեջ Արցախի բնիկ ժողովուրդն առաջնային դիրքեր է զբաղեցնում։
Ավելորդ է անգամ փաստարկներ բերել այն մասին, թե ինչ ցեղասպանական քաղաքականության է ենթարկվել արցախահայությունը տասնամյակներ շարունակ, ներառյալ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումները, հայրենազրկումը, մշակութային ժառանգության ոչնչացումը, հայատյացության համակարգային քաղաքականությունը և մի շարք այլ գոյաբանական սպառնալիքները, որոնց մասին վկայում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների նմանատիպ փաստագրված փաստերը։
Այժմ հռետորական հարց. Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված մյուս երկրները պետք է օգտվեն փրկության և փոխհատուցման այդ միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ, եթե նա համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին:
Չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չի կատարել իր կանխարգելիչ պարտավորությունները, և արդյունքում տարբեր ժողովուրդներ ենթարկվել են ցեղասպանության»,- Տելեգրամի իր օգտահաշվում գրել է Բեգլարյանը։