կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 20:48
Իրավական

Արցախի՝ միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառը չի կարող որևէ նշանակություն ունենալ մարդու իրավունքների տեսանկյունից. ՀՀ ՄԻՊ

Արցախի՝ միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառը չի կարող որևէ նշանակություն ունենալ մարդու իրավունքների տեսանկյունից. ՀՀ ՄԻՊ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք կապված են Արցախի միջազգային ճանաչելիության և ժողովրդավարության զարգացման գործընթացների հետ:

ԱՀ  նախագահի  հետ  հանդիպումից  հետո    այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել  է    ՀՀ մարդու  իրավունքների  պաշտպան  Արման Թաթոյանը:
 
Ա. Թաթոյանի  խոսքով՝   միջազգային  ասպարեզում  աշխատելու  համար  կարևոր  է  տվյալ տարածքի   քաղաքական   կարգավիճակը:
 
«Արցախի՝  միջազգայնորեն     չճանաչված  լինելու    պատճառը  չի  կարող  որևէ   նշանակություն  ունենալ  մարդու   իրավունքների   տեսանկյունից, որովհետև   մենք  պետք  է  նկատի  ունենանք, որ   մարդու  իրավունքներն  էլ    համընդհանուր   կարգեր  են: Երկրի     չճանաչվածությունը  երբեք   չպետք  է պատճառ  հանդիսանա երեխաների, կանանց, հաշմանդամություն  ունեցող    անձանց   իրավունքների  ոչ    պատշաճ   պաշտպանվածության   խնդիրներին:  Արցախի   բնակիչն  ինքն  օբյեկտիվորեն  չունի    այն  միջազգային  կառույցների  աջակցությունը, որոնք  ունեն    ճանաչված  պետությունները:   Մենք  պետք  է  մշտապես  խրախուսենք  միջազգային  փորձագետների   այցերն  Արցախ:   Այս   սկզբունքներով  ես  նաև  աշխատում   եմ   միջազգային  ասպարեզում:  Արցախը   վավերացրել  և   միակողմանիորեն  միացել  է  մարդու  իրավունքների միջազգային  մի  շարք  պայմանագրերի»,-մասնավորապես  ասել  է   Ա. Թաթոյանը՝  նշելով, որ    ՀՀ  և  ԱՀ  մարդու իրավունքների պաշտպանների    համագործակցությունն  ինքը   համարում   է   արդյունավետ: 
Ըստ  մեր  զրուցակցի՝ մարդու    իրավունքների    պաշտպանության   գործում   կարևոր  է     նաև   Սփյուռքի  դերն  ու  աջակցությունը:
 
«Կարծում  եմ՝  Հայաստան-Արցախ-Սփյուռք  եռամիասնության    համատեղ  աշխատանքի  արդյունքում  է  հնարավոր   լուրջ   արդյունքների  հասնել»,-ավելացրել  է   Ա. Թաթոյանը: