կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 11:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապակենտրոն, բայց նույն նպատակի համար գործող դիմադրության ցանցի ձևավորման փուլում ենք․ Քրիստինե Վարդանյանը՝ Կապանում

Մենք Նիկոլին չենք դիմադրում՝ մենք դիմադրում ենք թշնամական ծրագրին, որի արտացոլողն ու իրականացնողն այստեղ հիմիկվա իշխանությունն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը Կապանում։

Պատգամավորը կապանցիների հետ հանդիպում էր՝ տեղեկացնելու իրենց աշխատանքի ուղղություններին, պատասխանելու նրանց հարցերին և լսելու խորհուրդներն ու առաջարկները։

«Դիմադրության շարժման անունը  նախ՝ արտացոլում է չարիքի դեմ պայքարի էությունը, հոգեհարազատ է շատերին, հասկանալի է արտաքին աշխարհին, և այստեղ որևէ չափազանցություն չկա․ աշխարհում կա մի ֆաշիստական պետություն՝ դա մեր թշնամիներն են, ովքեր «հայ» բառը որպես վիրավորանք են օգտագործում»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա նշեց, որ իրենք այժմ ապակենտրոն, բայց նույն նպատակի համար գործող ցանցի ձևավորման փուլում են։

«Դիմադրության շարժման հանրայնացման, շուրջը մտքեր լսելու, մարդկանց՝ այդ որոշումների կայացմանը մասնակից դարձնելու փուլում ենք։ Դա չպետք է ղեկավարվի մի կենտրոնից, որովհետև այդ մի կենտրոնը շատ հեշտ է ցրելը՝ մտնում ես, 10 հոգու վերցնում, տանում, փակում ու ամեն ինչ ցրվում է․ անցյալ տարի նոյեմբերի 9-ից հետո մենք դա տեսել ենք՝ ընդդիմության 2-3 դեմքի տանում են, ամբողջը փլվում է»,-ասաց պատգամավորը։

Քրիստինե Վարդանյանը վստահեցրեց, որ այս ամենից խուսափելու համար են ընտրել ապակենտրոն, ցանցային գործող մոդելը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․