Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Չնայած անձրևին՝ Հայաստանի 4 կողմերից դեպի Երևան քայլերթերը շարունակվում են՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը մայրաքաղաք է գալիս Ապարանի բարձունքներից՝ Դրոյի շիրմի մոտից մեկնարկած երթի հետ, հայտարարեց, որ Հայաստանը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առջև։
«Ապարանի բարձունքներից շարժվում ենք դեպի Երևան՝ գիտակցելով, որ Հայաստանը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առաջ․ եթե գնանք սխալ ճանապարհով՝ կկորցնենք այն հայրենիքը, որը կերտվել է մեր հերոսների արյունով, կկորցնենք այն հայրենիքը, որը մենք ուզում ենք կառուցել մեր զավակների համար»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան։
Մանրամասն՝ տեսանյութում․