|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սարդապատից Երևան շարժվող՝ «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներին մի գյուղացի ընդառաջ էր եկել աղ ու հացը ձեռքին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ես ոչ մի կուսակցությունից չեմ՝ հայ ժողովուրդն է իմ կուսակցությունը՝ ասաց նա։
«Մենք չունենք այլընտրանք, որովհետև թուրքը մեզ խաբում է։ Ասում է՝ անցակետը Թալեաթի անունով դնենք, երբ իրենց պետությունն է Թալեաթին և մնացածին դատել։ Նրանք մեզ խաբում են Ղարաբաղի հարցը իրենց օգտին լուծելու համար, թող մեր կառավարությունը դա լավ իմանա, եթե չի կարում էդ հարցը լուծի՝ թող հրաժարական տա»,-ասաց գյուղացին։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանյութում․