Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատերը ցավով ասում են, որ 2018-ին են քվեարկել, որոշները անկեղծանում են, որ 2021-ին են քվեարկել այս իշխանության օգտին, բայց հասկացել են, որ սխալվել են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Սարդարապատից դեպի Երևան քայլերթի ժամանակ։
«Իրենք լավ նպատակով ենք քվեարկել, լավ Հայաստանի համար են քվեարկել, բայց հասկանում են, որ այս ընթացքում չեն ունենալու ո՛չ լավ Հայաստան, ո՛չ ապահով Արցախ, ո՛չ էլ ընդհանրապես պետականություն»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ իշխանությունը փորձում է ոստիկանությանը վերջին ճիգերով ծառայեցնել իրեն։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան։
Մանրամասն՝ տեսանյութում․