|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող կորտեժի վրաերթի հետևանքով մահացած Սոնան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանի դուստրն է: Yerevan.Today-ը պարզել է նաև, որ 29-ամյա Սոնա Մնացականյանը սովորել էր Իտալիայում, ՏՏ ոլորտի մասնագետ էր ու երկար տարիներ բնակվել ու աշխատել էր արտասահմանում: Հարազատները մեզ ասացին, որ Սոնան նոր էր վերադարձել հայրենի գյուղ՝ Բերքաշատ: Ամուսնացել էր անցած տարի, Երևանում էր բնակվում։ Սոնան իր առաջնեկին պետք է ունենար՝ հղի էր:
Ի դեպ, Սոնան «Թևեր ՏՏ» կնետրոնի ղեկավարն էր, տարհանված արցախահայերի բնակարանաշինության բարեգործական ծրագրում էր ներգրավված:
Սյուզի Բադոյան