կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 13:45
Հասարակություն

Բնակելի տների մոտակայքում գտնվող` հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժվել է

Բնակելի տների մոտակայքում գտնվող` հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժվել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Չարենցի փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող` հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժվել է: Որոշման հիմքում բնակիչների կողմից բարձրացված անհանգստությունները և դատարանի` օրինական ուժի մեջ մտած համապատասխան որոշումն է. հայտնում են քաղաքապետարանից:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նշել է, որ, հաշվի առնելով բնակելի տների բնակիչների, ինչպես նաև երթևեկության անվտանգության ապահովման խնդիրները,  դեռ նախկինում Երևանի քաղաքապետարանի կողմից պահանջ էր ներկայացվել շահագործվող տաղավարը ապամոնտաժելու և գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, որի իրականացումը, սակայն, դատական վիճարկումների հետ կապված, հետաձգվել էր:

 

«Տաղավարն ապամոնտաժվում է մի քանի պատճառներով: Ի սկզբանե այն տեղադրվել է այլ նպատակով և նախատեսված չի եղել հեղուկ վառելիքի վաճառքով զբաղվելու համար: 90-ական թվականներին ոչ հիմնական շինությունների հատկացման, դրանց գործունեության հետ կապված եղել են որոշակի ընթացակարգեր, որոնք չեն նախատեսել իրավունքի նկատմամբ պետական գրանցում: Հետագայում արդեն այդ ամենը կարգավորվել է օրենսդրությամբ և համապատասխան իրավական ակտերով, որի արդյունքում ներկայում նմանատիպ շինությունները ենթակա են քանդման: Ի դեպ, վերջին տարիներին տասնյակ նման տաղավարներ են ապամոնտաժվել»,- նշել է Հայկ Ասատրյանը:

 

Երևանի քաղաքապետարանի կողմից գործընթացը կրելու է շարունակական բնույթ: