կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-24 16:56
Հասարակություն

Անգամ ԱԱԾ փոխտնօրենը «կուրսի չի»

«Ես կուրսի չեմ»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ հայտարարությունը՝ «կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի», ԱԱԾ-ն ուսումնասիրե՞լ է, հանցակազմ  տեսե՞լ է դրա մեջ, թե՞ ոչ։

Նա նշեց, որ այս պահին Ադրբեջանի հետ սահմանագծման–սահմանազատման աշխատանքներ իրականացնելու համար ձևավորվելիք հանձնաժողովում ԱԱԾ–ի մասնակցության մասին տեղեկություն չկա։

Հարցին, թե Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրներ կա՞ն, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց․ «Ի՞նչ խնդիրներ, անվտանգությանը սպառնացող  խնդիրեր միշտ կան, տարբեր»։

Դիտարկմանը, թե մեզ խաղաղության դարաշրջան են խոստանում, Հարությունյանն ասաց․ «Խաղաղությունն առանց ուժի չի լինում, առանց սպառնալիքի չի լինում»։