Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 15-ին Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Փաշինյանի և առանձին պաշտոնատար անձանց կողմից քրեական հանցագործություն կատարելու և Քրօր․ 309 հոդվածով նախատեսված հանցագործություների կատարման մասով, բայց քրգործը ո՛չ հարուցվել է, ո՛չ մերժվել, ո՛չ ուղարկվել ըստ ենթակայության՝ դատարանի դիմաց Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, որը «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ դիմել է դատարան ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը հրաժարվում է իրենց հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել Փաշինյանի դավաճանության կասկածանքով։
Դատախազությունը իրենց ներկայացրած ամբողջական բողոքը տրոհել է մասերի, մի մասը ուղարկել ԱԱԾ-ում քննվող, մի մասը՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերի ընթացքը լուծելու։
«Սա Քրեական դատավարության օրենսգրքում կարգավորված չէ, չկա նման նորմ, որով առաջնորդվեին։ Այսինքն, թույլ է տրվել ապօրինություն»,-ասաց փաստաբանը։
Նիկոլ Փաշինյանի՝ պետական դավաճանության սուբյեկտ լինելու հանգամանքը կարող է որոշել միայն ու միայն դատարանը՝ նշեց նա։
«Փաշինյանն ինքն էլ ասում էր՝ այդքան որ խոսում եք, որ դավաճանություն է եղել, եկեք՝ քննենք, տեսնենք եղե՞լ է, թե՞ ոչ․ մեր տված հաղորդումը հենց դրա մասին է։ Եվ այս պայմաններում Գլխավոր դատախազությունը ակնհայտ անօրինական կերպով հանցագործության մասին հաղորդումը տրոհել է և քննության առարկա չի դարձրել մինչև այսօր»,-ասաց փաստաբանը։
Նա հիշեցրեց, որ պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Փաշինյանը եղել է նախաքննական մարմնում, Փաշինյանն ասել է՝ ի՞նչ նախաքննական մարմին, ես եղել եմ ամենամեծ նախաքննական մարմնում՝ ժողովրդի մոտ, և ժողովուրդն իր դատավճիռը կայացրել է։
«Ամբողջ խնդիրն այն է, որ առաջին կուրսի ուսանողն անգամ գիտի, որ ժողովուրդը չի կարող դատավճիռ կայացնել, դատավճիռը կարող է միայն կայացնել դատարանը»,-ասաց Հակոբ Մարտիրոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր մտնելուց առաջ։
Մանրամասն՝ տեսանյութում․