Փոխարժեքներ
24 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Հայաստանի ներկա իշխանության քաղաքական կուրսի իջեցումն էականորեն վնասել է ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին՝ անվտանգության տեսնկյունից: Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած փակ նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորի խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ միջազգային դերակատարները, որոնք ունեն և՛ միջնորդական, և՛ անձնական ներկայության իրավունք, իրենց հնարավորության շրջանակներում ամբողջությամբ չեն գործել:
«Դրա պատկերը տեսանելի դարձավ զորօրինակ ինչպես Ադրբեջանի ամենատարբեր ագրեսիաների ժամանակ, այնպես էլ Արցախի ամբողջական օկուպացիայով»,- ասաց Աբրահամյանն ու հավելեց՝ Արցախի հարցի մասին խոսելով պետք է նկատել, որ միջազգային հիմնական կենտրոնների համար Արցախի հարցը փակված չէ:
«Միջազգային ամենատարբեր երկրներ խոսում են Արցախի հարցի չփակված լինելու և նրանց՝ արցախցիների հայրենիք վերադառնալու մասին: Այս իմաստով բավականին աշխատանքներ պիտի տարվեն, բայց այստեղ մեկ այլ հարց է առաջ գալիս…ՀՀ-ի այսօրվա իշխանությունները իրենց օրակարգով ու մոտեցումներով որևէ ձևով չեն սպասարկում հայակական շահը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։