| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսական հատուկ գործողության արդյունքում Ուկրաինայի կորուստները գնահատվում են 550 մլրդ դոլար, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
«Շատ նախնական գնահատականներով՝ Ուկրաինան ավերածությունների հետեւանքով կորցրել է 550 մլրդ դոլար», - ասել է Զելենսկին ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի միջոցառումների շրջանակում կայացած կլոր սեղանի ժամանակ:
Նա ասել է, որ Ուկրաինային տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է ամսական մինչեւ 7 մլրդ դոլար: «Ձեր աջակցությամբ մենք արագ կվերականգնենք մեր ազգը, ինչը նշանակում է բիզնեսի նոր հնարավորություններ տարբեր երկրներից», - ասել է նա:
Զելենսկու խոսքերը թարգմանվել են անգլերեն, նա մասնակցել է միջոցառմանը տեսակապի միջոցով։
Իր հերթին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկրի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կարող է ընկնել 30-50 տոկոսով: Ինչպես հայտարարել է նա՝ «նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ուղղակի եւ անուղղակի կորուստները» ռուսական հատուկ գործողության արդյունքում գերազանցում են 560 մլրդ դոլարը:
«Վերականգնումը եւ վերափոխումը 600 մլրդ դոլար կնստի մեզ վրա», - ասել է Շմիգալը: