կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 19:03
Հասարակություն

«Խզմալյան, ... ». ՌԴ դեսպանատան մոտ պիկետի մասնակիցները հայհոյում են Տիգրան Խզմալյանին

Լարված իրավիճակ է Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ. բարիկադների տարբեր կողմերում հանդիպել են պրոուկրաինական եւ պրոռուսական ուժերը։

Հայ ակտիվիստները թույլ չեն տվել Ռուսաստանի դեսպանատան մոտ պրոուկրաինական ակցիա իրականացնել, որը կազմակերպվել էր Տիգրան Խզմալյանի կողմից։ Մասնավորապես, մի քանի քաղաքացի, որոնց շարքերում էին նաև Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը և Հայաստան տեղափոխված ուկրաինացիներ՝ Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով ակցիա են իրականացրել ՀՀ-ում՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ, սակայն դեսպանատան մոտ են եղել նաև պրոռուսական հայացքներ ունեցող ակտիվիստներ, ինչի հետևանքով վիճակը լարվել է։

«Ուկրաինան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ։ Դուք թողել եք ձեր հայրենիքը, եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք: Մենք ձեզ ընդունեցինք մեր երկրում։ Ձեզ ոչ ոք չի վռնդում, բայց մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք թշնամական նացիստական պետության խորհրդանիշը։ Եթե դուք եկել եք մեր տուն, դուք պետք է հարգեք մեր ավանդույթները», - դիմելով Հայաստան տեղափոխված ուկրաինացիներին հայտարարեց բլոգեր Միքայել Բադալյանը։

Իրավիճակը բավականին լարված էր, քաղաքացիները Խզմալյանին հայհոյանքներով «ուղարկում» էին։

Մանրամասները՝ տեսանյութում: