Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
ՆԱՏՕ-ն բարձրացրել է 40 հազարանոց արագ արձագանքման խմբի մարտական պատրաստությունը «ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորախմբի ավելացման պատճառով»,- գրել է Die Welt-ը՝ վկայակոչելով դաշինքի բարձրաստիճան դիվանագետին։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը ՆԱՏՕ-ի «Very High Readiness Joint Task Force» (VJTF) խմբի մասին է, որը արագ արձագանքման ուժերի կազմում է: Այն ճգնաժամային տարածաշրջանում «պետք է պատրաստ լինի տեղակայման» հինգ օրվա ընթացքում, այլ ոչ թե յոթ օրվա, ինչպես նախկինում էր», հաղորդել է ՌԲԿ-ն։
Դաշինքը բարձր պատրաստվածության է բերել նաեւ արագ արձագանքման ուժերի այլ ստորաբաժանումներ, գրել է թերթը։ Պարբերականի տվյալներով՝ այս որոշումն անցյալ շաբաթ կայացրել է Հյուսիսատլանտյան խորհուրդը, որի կազմում ընդգրկված են դաշինքի բոլոր անդամները։ Դաշինքը բարձրացնում է մարտական պատրաստվածությունը, մասնավորապես, ուժեղացնելու Ռումինիայի, Լեհաստանի եւ մերձբալթյան հանրապետությունների՝ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի պաշտպանությունը, որոնք նույնպես ՆԱՏՕ-ի անդամներ են, գրել է Welt-ը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները հասկացրել են, որ Ռուսաստանը պետք է թափանցիկություն ապահովի, նվազեցնի էսկալացիայի եւ լարվածության մակարդակը։Ցանկացած հետագա ագրեսիա կունենա ծախսեր եւ հետեւանքներ: ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ մնում է հետեւողական՝ պաշտպանություն եւ երկխոսություն», - թերթին ասել է դաշինքի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տեղեկատվությունը։