Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել այն երթուղիների վրա, որոնցով զենք են փոխադրում Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս մասին լրագրողների համար փակ ճեպազրույցում ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա. հայտնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ մինչ այժմ ռուսները հաճախակի չեն հարձակվել այնպիսի թիրախների վրա, ինչպիսիք են ավտոշարասյուները կամ երկաթգծերը, սակայն նրանք կարող են փորձել ոչնչացնել կամուրջները, ճանապարհները, թռիչքները, որոնք զենք ու զինամթերք են հասցնում Ուկրաինա։ Բայց, նշում է պաշտոնյան, այդ հարձակումներով ռուսները ոչնչի չեն հասնի օգնության ծավալների պատճառով։