|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Պենտագոնի կարծիքով՝ ռուսական զորքերը կարող են շարունակել հրթիռային հարձակումները Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջո Քիրբին։
«Այո, իհարկե, Ռուսաստանն ունի Կիևին հարվածելու կարողություն»,- ասել է Քիրբին՝ ի պատասխան Կրեմլի՝ այն պնդումների վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին, որ ՌԴ-ն մտադիր է իր հրթիռներն ուղղել Կիևի «որոշում կայացնող կենտրոնների վրա»:
Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանի Դաշնությունը սկսեց իր զորքերը դուրս բերել Կիևից, Չեռնիգովից, Ուկրաինայի հյուսիսային հատվածից, ԱՄՆ-ը չէր հավատում, որ Կիևը շրջանցել է վտանգները, հատկապես՝ օդից։
«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, նույնիսկ ռուսական զորքերի դուրսբերման և վերաբաշխման սկզբնական փուլում»,- հիշեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան: