Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական զորքերը պոտենցիալ պատրաստվում են առաջիկա օրերին լայնածավալ հարձակման Ուկրաինայի արևելքում. հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ռազմական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Պասկալ Լանին։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը մտադիր են գրավել Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները կամ նույնիսկ՝ առաջ շարժվել դեպի Դնեպր։ «Առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ թերևս 10 օրվա ընթացքում, Ռուսաստանը կարող է վերսկսել իր ջանքերը արևելքում և հարավում լայնածավալ հարձակման համար՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանները գրավելու համար, կամ նույնիսկ՝ մինչև Դնեպր առաջ շարժվելու, եթե դա թույլ տան հնարավորությունները»,- ասել նա։
Լանին կարծում է, որ ռուսական զորքերը օդային հարվածներ և ռմբակոծություններ են իրականացնում Ուկրաինայում ոչ միայն ուկրաինական պաշտպանական համակարգի համախմբվածությունը թուլացնելու, այլև Ուկրաինայի նյութատեխնիկական շարժն ու ներուժը խաթարելու համար, ինչը բացատրում է ռուսական զորքերի կողմից Դնեպրի օդանավակայանի ամբողջական ոչնչացումը: «Արևելյան ճակատում ռուսական զորքերի տարածքային նվաճումների առումով՝ այս փուլում էական առաջընթաց չկա»,- հավելել է նա։