|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Աբխազական ընդդիմությունն ապաշրջափակել է Սուխումի մուտքի բոլոր կամուրջները, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ակտիվիստները դադարել են խանգարել երթևեկությանը այն բանից հետո, երբ ուժայինները մեկուսարանից ազատ են արձակել 5 ընդդիմադիրների:
Նրանց ձերբակալել էին նախօրեին պատգամավորի հետ ծեծկռտուքի համար այն բանից հետո, երբ Աբխազիայի խորհրդարանն ընդունել է «Բազմաֆունկցիոնալ համալիրների իրավական կարգավիճակի կարգավորման մասին» օրենքը: Այս փաստաթուղթը կարգավորում է ներդրումների մասին Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի որոշ հասկացություններ։
Ընդդիմությունը պնդում է, որ խոսքը Աբխազիայում Ռուսաստանին բնակարաններ վաճառելու մասին է և դեմ է փաստաթղթի վավերացմանը:
Պետական անվտանգության ծառայության կողմից ակտիվիստների ձերբակալությունից հետո նրանց համախոհները փակել են Կոդորի կամուրջը, ինչպես նաև վերին և ստորին Գումիստինյան կամուրջները: Նրանք խոստացել են արգելափակած պահել անցումը, քանի դեռ ընդդիմադիրներին ազատ չեն արձակել։
Այսօր ձերբակալվածների գործերը հանձնվել են դատարան, որը որոշել է, որ հանցագործության դեպք չի եղել և փակել է վարույթը: