Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ Ռուսաստանը կրկին կփորձի գրավել ամբողջ Ուկրաինան։ Սակայն ներկայումս ռուսական զորքերը միջանկյալ նպատակներ են դրել՝ գրավել երկրի հարավը և արևելքը. հեռուստամարաթոնի եթերում ասել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Այսօր հարավը, ինչպես և արևելքը, իր վրա է կենտրոնացնում թշնամու՝ այս տարածքը գրավելու մեծ ջանքերը։ Սրանք այն միջանկյալ նպատակներն են, որոնք հակառակորդն իր առջեւ դնում է երկրորդ անգամ ամբողջ Ուկրաինան թիրախավորելուց առաջ։ Քանի որ նրանք առաջին անգամ դա արել են 2014 թ., ուստի, հակառակորդի համար ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում հարավը, ինչպես նաև՝ արևելքը, դա հասկանալի է։ Եվ այսօր իսկապես շատ բարդ իրավիճակ է, այստեղ թաքցնելու ոչինչ չկա»,- Մալյարի խոսքերն է մեջբերում «Նովոստի Ուկրաինան»: