Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղում անվտանգության հետ կապված հարցեր եւ այնտեղ տիրող իրավիճակն են քննարկելու։
«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Խնդիրները շատ են, համաձայն եմ ձեզ հետ։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, ամեն շաբաթ կամ 10 օրը մեկ խոսում ենք հեռախոսով։ Իսկ հանդիպումները պարբերական են՝ չնայած համավարակին։ Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Փաշինյանի այցը նվիրված է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ «Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում բավական ամուր հիմքի վրա. մենք նախորդ տարիներին մեր իրավական հարաբերությունների հիման վրա 200 փաստաթուղթ ենք ստորագրել, եւ դա լավ հնարավորություն է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով աշխատելու համար։
Առաջատարներից մեկը, իհարկե, տնտեսությունն է։ 2021թ․ մեր աճը, ըստ վիճակագրության, կազմել է 12,8 տոկոս։ Իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ գումարած եւս 50 տոկոս։ Սա շատ լավ ցուցանիշ է հատկապես մեր ժամանակներում»։