|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն:
«ՀՀ ԱԺ-ում ապրիլի 13-ին վարչապետի կողմից հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսվել են իրականացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ։ Ինչպես նաև՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու արդյունքում։ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առկա է ՀՀ քր․ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմ։ Մենք այսօր խոսում ենք 2500 երեխաների ճակատագրի մասին, որոնք խեղվել են»,- հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց զոհված զինվորի հարազատներից։
Մանրամասն՝ տեսանյութում։