Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ, ազատազրկման դատապարտվելով խարդախություն կատարելու համար, 2015թ.-ի փետրվարից պատիժ է կրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում, որտեղ նշված ժամանակահատվածում հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձն իր օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կազմակերպելու համար, իրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.192.500 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ, Ա. Ս.-ն նաև հայտնել է, որ իրեն հիմնարկի տնտեսական մասի աշխատանքներում ընդգրկելու և երկարատև տեսակցություններ տրամադրելու համար պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ է տվել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց:
Այսպիսով, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նշված չափերով կաշառք տալու առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն: