կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 13:47
Քաղաքական

«Խաղաղության դարաշրջանը» հայ ժողովրդի գերեզմանաքարն է․ Խաչիկ Գալստյան

Եթե մենք խնդիր ենք դրել արթնացնելու քաղաքացու գիտակցությունը, հնչեցնելու տագնապի կոչ և զանգ , որ՝ հայ ժողովո՛ւրդ ջան, դանակը ոսկորին է հասել , այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, այս մարդիկ պետությունը գլորում են դեպի կործանում,  պետք է ոտքի կանգնել, պետք է արթնանալ, բռունցքվել,  ու ասում ենք՝ եկե՛ք  Ազատության հրապարակ, որ միասին որոշենք, սիրելի՛  հայրենակիցներ, եկեք հրապարակ, որ ձեր փոխարեն չորոշեն, որ միասին պաշտպանենք, արարենք․ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։ 

«Բանակցային այն 5 կետերը,  որ սկուտեղի վրա ներկայացրել է Ադրբեջանը, և գառան հնազանդությամբ ընդունել են այս իշխանությունները, մեզ համար անընդունելի են։ 30  տարի այն բանակցային ինստիտուցիոնալ բազան, որ գոյություն ուներ, սրանք ջնջեցին ու  իրենց զրոյական կետից սկսեցին, որի կործանարար հետևանքներին ականտես ենք լինում։  Նրանց հռչակած խաղաղության դարաշրջանը հայ ժողովրդի գերեզմանաքարան է»,-ասաց Խաչիկ Գալստյանը։ 

«Արցախյան շարժումը շարունակվում է, և Ազատության հրապարակը նորից պետք է եռա մեր ազգային նպատակներով»,- վստահեցրեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։