կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-12 15:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպեսզի Շուշին Շուշա չդառնա, Նիկոլը պետք է հեռանա․ Խաչիկ Գալստյան

Հայաստանում իշխանությունը զավթել են մի խումբ հրոսակախմբի ներկայացուցիչներ, որոնք հենց այս պահին ձեւավորում են բանդաներ՝ ժողովրդի բնական ընդվզումը սաստելու համար. ըստ Yerkir.am-ի՝ այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։

«Այս հրոսակախմբերն ունեն հստակ հրահանգ՝ քաղաքացիական բախումների տանել մեր հասարակությանը: Արտաքին թշնամու դեմ խայտառակ պարտությունից, ստորացուցիչ համաձայնությունից հետո Նիկոլ Փաշինյան դավաճանը խնդիր է դրել արյուն թափել նաեւ երկրի ներսում»,- ասաց նա ու հայտարարեց․ «Հայաստանում գոյություն չունի օրինական իշխանություն»։

Ըստ Խաչիկ Գալստյանի՝ պատերազմի օրերին երկու անգամ եղել է Արցախում: «Երկրորդ անգամ զենքը ձեռքս է եղել, և ով ինձ կասի՝ դասալիք ես, այդ մարդը շնաբարո դուրսպրծուկ է, լսո՞ւմ ես, Նիկո՛լ: Դու շնաբարո դուրսպրծուկ ես, հարգելի՛ս: Որպեսզի Շուշին Շուշա չդառնա, Նիկոլը պետք է հեռանա: Հայաստանում երբեք չի եղել ղեկավար, որն այդքան տգետ, այդքան անփույթ, այդքան ապաշնորհ մակարդակով տիրապետեր Արցախյան հիմնահարցին: ՀՀ-ում երբեք չի եղել ղեկավար, որն այդքան ապաշնորհ ձեւով բանակցություններ վարեր, որն այդքան ցինիկ մեծամտությամբ շշպռեր բոլորին, բոլոր փորձագետներին, բոլոր առողջ մտածող մարդկանց, լռեցներ առողջ խոսքը»,- նշեց նա:

Այդուհանդերձ, բանախոսը վստահեցրեց. «Մեր ընթացքն անկասելի է լինելու: Մեր տասնյակ առաջնորդներ հիմա քաղբանտարկյալ են, ոչ մի երաշխիք չկա, որ մենք նույնպես չենք հայտնվելու ճաղերի հետեւում, բայց միլիոնավոր մարդկանց անհնար է բանտարկել: Նիկո՛լ, դու վերջացած ես, դու գնալու ես, ինչքան շուտ, այնքան լավ: Մենք դեռ շանս ունենք վիճակը փրկելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: