Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ԱՄՆ-ի հունական համայնքը Թուրքիային կործանիչներ մատակարարելու դեմ արշավ է նախաձեռնել։
«Թուրքիան ռմբակոծում է խաղաղ բնակիչներին, հարձակվում ամերիկացիների վրա ամերիկյան հողում, սպառնում ԱՄՆ դաշնակիցներին պատերազմով և հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ միաժամանակ ապահով ապաստան տրամադրելով նրա օլիգարխներին: Այժմ նրանք ցանկանում են, որ ամերիկացիները, որպես պարգեւ, իրենց զենք վաճառեն»,- ասվում է հունական համայնքի «Hellenic Leaders»-ի Twitter-ի պաշտոնական էջում։
Հույները կոչ են անում բոլորին, ովքեր համաձայն են, որ Թուրքիային օդանավ չմատակարարվի, տարածել այս գրառումը և աջակցել քարոզարշավին։
Հիշեցնենք, որ Անկարան ԱՄՆ-ից պահանջել է Ֆ-16 կործանիչներ և թուրքական Ֆ-16-երի արդիականացման փաթեթներ Ֆ-35 կործանիչների ծրագրից դուրս թողնվելուց հետո, սակայն Վաշինգտոնը դեռ որոշում չի կայացրել այս հարցում։ Պետքարտուղարությունն իր հերթին կարծում է, որ այդ ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից։