|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մինսկը երբեք վատորակ օղի կամ սառը ուտեստներ չի մատակարարի ռուսաստանցիներին. հայտնում է РИА Новости-ն:
Խոսելով մթերքի մասին` նա նշել է, որ մարդկանց որակյալ մթերքով կերակրելու բոլոր հնարավորություններն ունեն:
«Ինչպիսի կոնֆլիկտներ ու սկանդալներ էլ որ լինեն, պետք է հիշեք, որ մենք երբեք ռուսաստանցիներին վատորակ օղի և սառը ուտեստներ չենք մատակարարի: Դուք պետք է դա հասկանաք»,- ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Պուտինի հետ իր բանակցությունները, որոնք Սոչիում օրեր կտևեն, «օգտակար կլինեն ռուս-բելառուսական հարաբերությունների համար»:
«Վստահ եմ, որ այդպես էլ կլինի»,-իր հերթին ասել է Պուտինը: