կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 22:32
Հասարակություն

Սարսափեք հետոյից․․․ իշխանության հետևում հավերժ չեք կարողանալու թաքնվել․ Արտակ Սարգսյան

Սարսափեք հետոյից․․․ իշխանության հետևում հավերժ չեք կարողանալու թաքնվել․ Արտակ Սարգսյան
Թշնամին Հայաստանում է՝ Երևանում
 
12 տարեկան էի, երբ առաջին անգամ տարան Ղարաբաղ։ 1985 թվականն էր․․․Առավոտյան արթնացա ռադիոյի ձայնից․․․բարձր երաժշտություն էր․․․ադրբեջաներեն։ Ժամը 6-ն էր։ Առաջին միտքս այն էր, որ ինչու՞ հայերենի երգի փոխարեն ռադիոյով թուրքական մուղամ է։ Կեսօրին դուրս եկա Ստեփանակերտ․․․խանութներում նորմալ ապրանք չկար, մենք էլ արկղերով սնունդ էինք բերել, որ մեկ ամիս ապրեինք բարեկամներիս տանը։ Հեռուստացույցով հայերեն ալիքներ չկային։
 
1988-ին 15 տարեկան էի․ միանգամից հասկացա, ինչի համար էր Ղարաբաղյան շարժումը։ Դասարանով փախանք դասից և գնացինք հրապարակ․․․ մինչև հիմա այնտեղ եմ։
 
1992-ին Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանին էինք օգնում, 1995-1997 թթ․ Արցախի պաշտպանության բանակում էի՝ Խոջալուի ուսումնական գնդում և Աղդամի դիրքերում։ Ամեն տարի ընտանիքով գնում էինք Արցախ․․․2020-ի հոկտեմբերին առաջնագծում էի՝ ռազմաճակատի հարավային ուղղությամբ․․․վաշտի 7 զինակիցներս զոհվեցին։ Տիգրան անունով մի անծանոթ հերոս տղա զոհվեց ձեռքերիս վրա՝ մարտի դաշտից հանելու ժամանակ։ 12 հոգով մինչև վերջ մնացինք՝ սեփական ձեռքերով փորված խրամատներում՝ հրետակոծության տակ․․․55 Դաշնակցական ընկերներս չվերադարձան հայրենի օջախներ․ քրոջս որդին զոհվեց․․․ընկերներիս որդիները զոհվեցին․ 5000 հայ որդիներ ու դուստրեր զոհվեցին։ Հետո ընդդիմության պայքարի առաջնագծում էի՝ ընկերներիս հետ՝ պարտության առաջնորդ-հողատուին վռնդելու համար։
 
2018 թվականին ակնհայտ էր, որ Հայաստանում ներդրվել է տրոյական ձի՝ Արցախը հանձնելու համար։
 
Հիմա հանձնում են․․․
 
Եվ, որպես հայ մարդ, ասում եմ՝ ծնունդով բոլոր այն հայերը, որ պատկերացնում են Արցախը Ադրբեջանի կազմում՝ ուրացող դավաճաններ են, Արցախը տանում են հայաթափման և Հայաստանին զրկում հեռանկարից։
 
Հեռացե՛ք իշխանությունից, այլապես կվռնդվեք և ամբողջ կյանքում կապրեք ուրացողի և դավաճանի պիտակով ու սարսափով։
 
Հեռացե՛ք՝ կամովին և շանս տվեք փրկել Արցախն ու Հայաստանը․ դուք ոչ միայն չեք կարող, այլև չեք ուզում։
 
Սարսափեք հետոյից․․․ իշխանության հետևում հավերժ չեք կարողանալու թաքնվել․․․
 
Եվ հույս չունենաք, որ դատաստանը լինելու է միայն Աստվածային ու բանավոր․․․դուք դատվելու եք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր միջոցներով․․․և չեք ներվելու ինքնախոստովանությամբ՝ երբեք և ոչ մի տեղ։
 
Մերժվելու եք նույնիսկ դժոխում․ տանիք չեք ունենալու ձեր գլխին, որովհետև ուրացողներին ու դավաճաններին բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ դարձրել են անտուն ու անգերեզման։
 
Ձեր ժառանգները կրելու են ուրացողի ու դավաճանի զավակներ լինելու պիտակը։
 
Հեռացեք կամովի՛ն, այլապես փախչելու տեղ էլ չեք ունենալու։
 
Հայաստանն ու Արցախը փրկեք ձեզանից, հայրենի հողը ազատեք ձեր անմիտ ծանրությունից, փրկեք ձեզ և մեզ՝ ձեզանից։
 
 
Արտակ Սարգսյան
 
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու