կարևոր
3532 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 13:08
Քաղաքական

Նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները բացառել ուղղակի հնարավոր չէ․ Տիգրան Աբրահամյան

Դիտորդների տեղակայումը  2-ամսյա ժամկետ է նախատեսում և դեռևս հստակ չէ, թե դիտորդներն ինչպիսի լիազորություններով, տեխնիկական միջոցներով, ինչպիսի գորքիքակազմով են այդ վերահսկողությունն իրականացնելու։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Եթե հիշենք 2016-ի պատերազմից հետո բանակցային փուլը՝ այդ ժամանակ նախատեսված էր առաջնագծում դիտորդների թվի ընդլայնում, դա վերաբերվում էր ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ընդլայնմանը, կամ, երբ խոսվում էր առաջնագծում հետաքնության մեխանիզմների ներդրման մասին՝ գրեթե նույն մանդատով դիտորդների ներգրավվման մասին, այդ ժամանակ խոսք էր գնում հատուկ տեխնիկական միջոցների ներգրավվմանը, որը ենթադրում էր սահմանում ցանկացած ուղղությունից կրակի դեպքում հստակ տեխնիկական միջոցների ֆիքսում, թե ո՞ր ուղղությամբ էր տեղի ունեցել, ի՞նչ տրամաչափի զինատեսակով և այլն, այսինքն այն ժամանակ հստակ դրված էր և պարզ էր, թե ինչ է իրենց ենթադրում այդ ինստիտուտի ընդլայնումը կամ լիազորությունների իրացումը։ Այս դեպքում դա այդքան էլ հստակ չէ, և անկեղծ ասած ես այդքան էլ լավատես չեմ այդ առաքելության իրականացումից՝ անկախ նրանից, թե դա իր հետ ինչ հետևանքներ է բերելու, կոնկրետ սահմանագծում էսկալացիայի կանխման առումով՝ այս պահին ես լավատես չեմ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով 24 մլն դրամով բանակից ազատման նախագծին պատգամավորը նշեց, որ դա հանրային բավականին մեծ դժգոհություն է առաջացրել․

«Հասարակության մեջ կային խմբեր, որոնք կարծում էին, որ այդ 24 մլն-ի նախագիծը հնարավորություն էր տալու նաև իրենց որդիների ծառայությունը նվազեցնելու առումով, բայց նաև ադրբեջանական վերջին ագրեսիան ցույց է տալիս, որ Հայաստանում անվտանգություն ասվածը, կամ անվտանգության բացակայությունը միայն չի վերաբրվում սահմանագծում կանգնած զինծառայողին, որովհետև այդ անվտանգության ապահովման պայմաններում՝ սկսած Երևանից, մինչև Հայաստանի այն մարզեր, որոնք նույնիսկ Ադրբեջանին սահմանակից չեն, այդ մարզերն իրենց վրա զգալու են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, և ցանկացած նախագիծ քննարկելիս, որը վերաբերվում է պաշտպանական բնագավառին՝ պետք է հաշվի առնել ոչ միայն դրա անհատական օգուտները, այլ՝ դա պետք է դիտարկել  ընդհանուր գլոբալ պրոցեսների համատեքստում։ Ադրբեջանի վարքը և 44-օրյա պատերազմի օրերին, և՝ դրանից հետո Հայաստանի նկատմամբ 3 և Արցախի նկատմամբ 2 ագրեսիաների միջոցով ցույց է տվել, որ անվտանգություն ասվածը Հայաստանի և Արցախի դեպքում գրեթե գոյություն չունի։ Դրանց կանխման, զսպման մեխանիզմներ գոյություն չունի, որովհետև այս 4 տարվա ընթացում ինչ հնարավոր էր արդեն ոչնչացրել են՝ անվտանության բարձիկների առումով, և այս պայմաններում անվտանգությանը վերաբերվող բոլոր նախագծերը պետք է դիտարկել այդ տեսնկյունից»,- ասաց նա։

Ըննդիմադիր պատգամավորը կարծում է, որ իրադարձությունները այնպիսի փխրուն պայմաններում են ընդանում, որ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները բացառել ուղղակի հնարավոր չէ։

Մանրամասները՝ տեսնայութում