|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ոչ մի ընկճվել չկա, եթե մենք վաղը առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն, մի քիչ քիչ ունեցանք, մի երկու օր ավելի կտեւեն, բայց արժե: Այս մասին Հանրապետության հրապարակ վերադառնալուց հետո հավաքված քաղաքացիներին ասել է Բագրատ Սրբազանը:
«Պետք է իրար հավատանք, վստահենք եւ գործենք, ես էլ ձեզ հետ եմ: Առավոտ դուրս կգամ պտտեմ, գնամ համալսարանի կողմերը, տեսնեմ` ով կա, ով չկա, համալսարանի կողմերը գնամ, վստահ եմ` ուսանողները իրենց գործը կանեն: Մեկ երկու օր, նրանք պետք է հասկանան, որ այսպես շարունակել չի կարելի»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նշել է, որ ճշմարտությունը պետք է հաղթի: