Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին լրանում է Թալին համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը: Բանն այն է, որ ՏԻՄ օրենքով եթե ավագանին առաջին նստաշրջանի մեկնարկից սկսած երեք ամիս նիստ չի հրավիրում, կառավարությունը կարող է դադարեցնել ավագանու լիազորությունները եւ նոր ընտրություն նշանակել։ Մեկնարկը փետրվարի 8-ին էր։ Իսկ ավագանին չէր մասնակցում ընտրություններին, որպեսզի Տավրոս Սափեյանը չընտրվի համայնքապետ: Չնայած տեղեկություններ կան, որ ընդդիմադիր ավագանին փոշմանել է եւ որոշել է մասնակցել ավագանու նիստերին, որ նոր ընտրություններ չնշանակվեն, սակայն հիմա էլ պարզվում է` փոշմանել է իշխանությունը:
Վեդիում տարած փայլուն հաղթանակից հետո ՔՊ-ն գոտեպնդվել է, գտել է հաղթելու բանալին եւ որոշել է գնալ նոր ընտրությունների, որպեսզի համայնքի ավագանու կազմից դուրս մղի «Զարթոնք» եւ «Հայք» կուսակցություններին, որոնք դեկտեմբերին հաղթել էին։ Հիմա ՔՊ-ի սիրտն ավելի հնազանդ ու կառավարելի ընդդիմություն է ուզում Թալինում ունենալ, որ իրենց սիրասուն Տավրոսն աշխատելու դժվարություններ չունենա: Ուստի կառավարության որոշմամբ Թալինի ավագանու լիազորությունները կդադարեցվեն, եւ ամենաուշը 35 օր հետո կնշանակվեն նոր ընտրություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում