կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-19 19:13
Հասարակություն

Ինչու՞ է Կապանի ՏԻՄ ընտրություններում հաղթելու Գևորգ Փարսյանը. դիտարկում

Ինչու՞ է Կապանի ՏԻՄ ընտրություններում հաղթելու Գևորգ Փարսյանը. դիտարկում
Կապանի բնակիչ, ուսուցչուհի Անի Գրիգորյանը գրում է.
 
«Կապանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակը լինելու է Գևորգ Փարսյանինը, ասեմ՝ ինչու՞.
 
1. գործող քաղաքապետն իրեն արժանի քաղաքական հակառակորդ չունի, չնայած, որ իշխանություններն իրենց բոլորը ռեսուրսները ներդրել են, որ գոնե մի քանի տոկոս ձայն պոկեն Փարսյանից։
 
2. Փարսյանը Կապան քաղաքի միակ քաղաքապետն է, որի օրոք մեր քաղաքը օրեցօր ծաղկում, զարգանում է։ Եկեք Կապան, ինքներդ կտեսնեք, թե ինչպիսի մեծ թափով շինարարություններ են ընթանում ողջ քաղաքում արդեն շուրջ երեք տարի։ Եվ սա տեսնում է յուրաքանչյուր կապանցի, տեսնում ու գիտակցում է, որ գործող քաղաքապետը լավագույնն է։
 
3. Փարսյանը չունի քաղաքական հովանավոր, նա ինքն իրենով է ստեղծել իր անունն ու հեղինակությունը, իր հանդեպ հարգանքը վաստակել բացառապես սեփական արժանիքների շնորհիվ։ Նա ոչ նախկին է, ոչ էլ՝ ներկա, նա իր քաղաքին նվիրված քաղաքապետ է, որը ոչ մի սադրանքների չտրվեց անգամ այն ժամանակ, երբ իշխանությունների թեթև ձեռքով ավագանիների մեծ մասը վայր դրեցին իրենց մանդատները, որպեսզի Կապանի համայնքապետի արտահերթ ընտրություններ անցկացվեն (ինչը իրենք համարում են հերթական ընտրություններ)։
 
Այնպես որ, ՏԻՄ ընտրությունները չշփոթեք ԱԺ ընտրությունների հետ, որտեղ Նիկոլի անվան ներքո ԱԺ-ում ով ասես հայտնվեց։ ՏԻՄ ընտրությունները մեր քաղաքացիների իրական վերաբերմունքն ու գնահատականն է լինելու գործող քաղաքապետի ու նրա քաղաքական հակառակորդի (իշխանական ուժի) հանդեպ։
 
Բան չմնաց, սպասենք, կտեսնենք ու իրականությունը սթափ ձևով կվերլուծենք»։