Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց որոշում, որով ԿԳՆ-ն առաջարկում է «Մխիթար Հերացու անվան Երեւանի բժշկական համալսարան» ֆոնդին բուհի գլխավոր մասնաշենքի 45 քառ․ մետր տարածքը տրամադրել «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը: Տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման կտրամադրվի վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով։ Նախարարի խոսքով՝ Կենտրոնը կհամալրվի նորագույն բժշկական սարքավորումներով եւ կկարողանա ամբուլատոր ծառայություններ տրամադրել օրական 50 հիվանդի եւ ստացիոնար բուժօգնություն՝ 20 հիվանդի:Որոշումն ընդունվեց: