|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Դաշնային խորհրդի` անվտանգության և պաշտպանության հարցերով ղեկավար Վիկտոր Բոնդարյովը ներկայացրել է այն առավելությունները, որոնք կստանար Ռուսաստանը, եթե ռազմաբազա հիմներ Կարմիր ծովում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ տարածաշրջանում մեր ազդեցության ամրապնդումը կարևոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից: Սուդանը կարող է դառնալ Ռուսաստանի և մուսուլմանական աշխարհի միջև գործակցության կարևոր միջնորդներից մեկը:Եվ եթե Սուդանը պաշտոնապես առաջարկի, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի այնտեղ ստեղծել ռազմաբազա:Մեր ներկայությունը Սուդանում կարող է կայունացնող դեր խաղալ»,- ասել է Վիկտոր Բոնդարյովը:
Պետդումայում նույնպես նշել են, որ Սուդանում ռազմաբազան կարող է հիմնվել 6 ամսից ոչ շուտ: Կարմիր ծովում ռազմաբազայի հիմնման մասին հարցը քննարկվել է Սուդանի նախագահի և ՌԴ նախագահի միջև հանդիպման ժամանակ: