|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հոկտեմբերի 23-ին Իրանի կառավարության պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը զենք չի վաճառի Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին և չի ցանկանում, որ այդ տարածաշրջանը դառնա զենքի պահեստ: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:
Այս դիտարկումը կատարել է Ալի Ռաբին՝ նշելով, որ Իրանի դեմ զենքի էմբարգոն հանվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) դրույթների հիման վրա:
«Միջազգային հանրությունը ճանաչել է Իրանի Իսլամական Հանրապետության օրինականությունը և վերջ տվել Թրամփի իրանաֆոբիային», - ասել է նա՝ շեշտելով. «Աշխարհի ոչ մի երկիր չի հետևել ԱՄՆ ներկայիս նախագահին, և պատժամիջոցները, որոնք ի սկզբանե անօրինական էին դրվել, այժմ վերացվել են»:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության պահպանմանը և չի ցանկանում, որ տարածաշրջանը դառնա զենքի պահեստ: «ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանը զենքի պահեստի վերածելն է և եկամուտ ապահովելը ամերիկյան զենք արտադրող ընկերությունների համար, իսկ նրանց շահերը միշտ կգերադասվեն մարդկային կյանքից», - ասել է նա: