Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, որը Ստեփանակերտում մասնակցում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովին:
«Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։ Որպեսզի ճիշտ քայլեր ձեռնարկենք, պետք է լինենք չափազանց իրատես, պրոֆեսիոնալ, և, բնական է, պետք է լինենք հայրենասեր ու լավատես։ Այո, ծանր վիրավոր է Արցախը, մենք նման ենք մի մարտիկի, որը կորցրել է մեկ ոտքը, մեկ ձեռքը, աչքը, խոցված է ամբողջ մարմինը, բայց ողջ ենք»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Նա բարձր գնահատեց ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների աշխատանքը, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։
Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների անդամները Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցում են 5-օրյա խորհրդաժողովի։ Հայ դատն աշխարհով մեկ առաջ տանող գործիչները խորհրդաժողովի 3 հանգրվաններում խիստ հագեցած օրակարգով զեկույցներով հանդես եկան, ներկայացրին ստեղծված մարտահրավերներին դիմակայելու իրենց առաջարկները, հանդիպեցին պետական առանցքային պաշտոնյաների հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալու խնդիրներին և հստակեցնելու իրենց անելիքը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․