Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Արտաշատի մարզկենտրոնում ակցիայի մասնակիցները բարձրացրին Արցախի դրոշը՝ ինչպես նախօրեին Երևանի հանրահավաքի ժամանակ կոչ էր արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրանք հայտարարեցին, որ Արցախը սակարկության առարկա չէ և թույլ չեն տալու այն լինի Ադրբեջանի կազմում։
Մեր պայքարը շարունակվելու է, մենք չենք զիջելու, դիմադրելու ենք մինչև վերջ՝ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։
Ակցիային մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Արցախի դրոշը բարձրացնելուց հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին եկեղեցի՝ մոմավառության։
Միջոցառման ֆոտոռեպորտաժը՝ այստեղ:
Տես նաև՝ ՈՒՂԻՂ․ Արտաշատում Արցախի դրոշի բարձրացման արարողություն ու անհնազանդության ակցիա է տեղի ունենում